Հաճախ տրվող հարցեր

Որքա՞ն է “Տվյալների գիտությունը բիզնեսում” մագիստրոսական ծրագրի տևողությունը

Տվյալների գիտությունը բիզնեսում” մագիստրոսական ծրագրի տևողությունը երկու տարի է։

Որքա՞ն է “Տվյալների գիտությունը բիզնեսում” մագիստրոսական ծրագրի վարձը

“Տվյալների գիտությունը բիզնեսում” մագիստրոսական ծրագրի ուսման վարձավճարը տարեկան կազմում է 720 հազար դրամ։

“Տվյալների գիտությունը բիզնեսում” մագիստրոսական ծրագիրը ունի՞ անվճար տեղեր

“Տվյալների գիտությունը բիզնեսում” մագիստրոսական ծրագրի առաջին փուլի ուսանողներին կտրամադրվի երեք անվճար տեղ։

“Տվյալների գիտությունը բիզնեսում” մագիստրոսական ծրագրի ուսանողը կարո՞ղ է համատեղել ուսումը աշխատանքի հետ

Այո, ուսումը աշխատանքի հետ կարելի է համատեղել, քանի որ դասերը անցկացվում են երեկոյան ժամերին՝ 18:00-21:00:

Որտե՞ղ են անցկացվում “Տվյալների գիտությունը բիզնեսում” մագիստրոսական ծրագրի դասերը

“Տվյալների գիտությունը բիզնեսում” մագիստրոսական ծրագրի դասերը անցկացվում են ԵՊՀ-ի տնտեսագիտական ֆակուլտետում և ISTC կենտրոնում՝ օգտագործելով իրենց տրամադրած ծրագրային և համակարգչային ռեսուրսները։

Կա՞ն scholarship-ի հեռանկարներ

Յուրաքանչյուր տարի “Տվյալների գիտությունը բիզնեսում” մագիստրոսական ծրագրի լավագույն ուսանողները արժանանում են scholarship-երի՝ ուսման վարձի չափով։

Ինչպե՞ս է կատարվում ընդունելությունը

Անցկացվում է քննություն, քննական խնդիրների նմուշները, հարցաշարը և օգտակար գրականությունը ներկայացված է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ բաժնում։

Ի՞նչ առարկաներ են ներառված “Տվյալների գիտությունը բիզնեսում” մագիստրոսական ծրագրում

Տվյալների գիտությունը բիզնեսում” մագիստրոսական ծրագրի ուսումնական պլանը  ներկայացված է  Ուսումնական պլան բաժնում ։

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: